Օգոստոսի 10-ին՝ Ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսահակյան փողոցի թիվ 18 հասցեում՝ Կույրերի միավորման կենտրոնական վարչության շենքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հասնելով հրդեհի վայր՝ նրանք օգնություն են պահանջել, որից հետո այնտեղ է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ուսագոտու շրջանում վնասվածք է ստացել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Գ. Մկրտչյանը: Վերջինս Երևանի թիվ 2 բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն ստանալով՝ դուրս է գրվել:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության, շտապօգնության ծառայության, Էլցանցի և ջրմուղ-կոյուղու հերթապահները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.57-ին, մարվել՝ 11.09-ին:
Այրվել է տանիքը՝ 800 քմ և միջտանիքային ծածկը՝ 150 քմ մակերեսներով:
Խոշոր հրդեհ մայրաքաղաքում