Լրահոս

11.08.2009 10:46


Վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

Վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան

Rolls-Royce Phantom II 40/50 HP Continental 1934թ. կաբրիոլետը, որը հայտնի է Star of India անվամբ, աճուրդի է հանվել։

Ավտոմեքենայի հայտարարված գինը 10մլն € է։ Այսպիսով, ինչպես տեղեկացնում է «QX9R.ru»-ն, Rolls-Royce Phantom II ավտոմեքենան կարող է դառնալ աշխարհում ամենաթանկը։

Վերջին շրջանում ավտոմեքենան գտնվել է Մյուլհայմի թանգարանում՝ Հանս Հյուտներ Զահի անձնական հավաքածուում։ Թե ինչու է նա որոշել վաճառել ավտոմեքենան, չեն հաղորդում։ Բացի այդ, նա մտադիր է բաժանվել ևս մի զույգ հազվագյուտ ավտոմեքենաներից։

 

Այս խորագրի վերջին նյութերը