Մեկնաբանություն

24.02.2014 16:30


Ի՞նչ կենդանի է լեգենդը

Ի՞նչ կենդանի է լեգենդը

Պատկերացրեք հետևյալ տեսարանը՝ մարդիկ ընտանքիներով հավաքված են բակում ու սպասում են, որ համապատասխան նախարարության աշխատակազմի ղեկավարը կատարի Ս. Սարգսյանի հանձնարարությունը: Յուրի Վարդանյանի ձեռքից բռնած բերի բակ, ի ցույց դնի կենդանի լեգենդին ու բացատրի, թե ինչպիսի պետք է լինեն մարդիկ:

Ըստ այդմ, եթե հետևենք Ս. Սարգսյանի հանձնարարությանը և Յու. Վարդանյանի օրինակին, ապա հայ մարդը պետք է իր հայրենի քաղաքում «քցի» մարդկանց, հետո, երբ երկրում պատերազմ լինի ու սոցիալական վիճակը վատանա, իսկական հայը, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է լքի հայրենիքը ու փախնի Միացյալ Նահանգներ:

ԱՄՆ-ում իսկական հայը, այն էլ՝ լեգենդար, պետք է խաբի ու «քցի» իր բազմաթիվ հայրենակիցների: Մխրճվի փողերի պատմության, գողական ռազբորկեքի մեջ:

Ըստ Ս. Սարգսյանի՝ լավ հայը, ով նաև համատեղությամբ կենդանի լեգենդ է, պետք է Ամերիկայում զբաղվի քաղաքականությամբ, ու երկար տարիներ վեջին բառերով վիրավորի ՀՀ իշխանություններին, այդ թվում` Ս. Սարգսյանին: Նրանց մեղադրի բոլոր մեղքերի մեջ ու տեղի ժողովրդի մոտ ատելություն առաջացնի Հայաստանի նկատմամբ: Իսկ երբ մի օր նրան Երևանում պաշտոն առաջարկեն, գա Հայաստան և մոռանա իր ասածներն ու արածները, իր նախկին համախոհներին, ընկերներին:

Եւ վերջում՝ ցանկացած իսկական հայ պետք է ընտանիքում առնվազն մեկ թմրամոլ կամ թմրավաճառ մեծացնի:

Ամփոփում.

Մեզ այսքանից հետո մնում է երկու տարբերակ՝ կա՛մ փոխենք մեզ ղեկավարող մարդկանց, կա՛մ այլևս բակ չիջնենք, որպեսզի պատահաբար չհանդիպենք կենդանի լեգենդների:

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը