Չինաստանում Մորաքոթ թայֆունի պատճառով 7,8 մլն մարդ է տուժել
Վերջին օրերին Չինաստանի մերձքաղաքային շրջաններում Մորաքոթ թայֆունից ավելի քան 7,8 մլն մարդ է տուժել, երեքը մահացել են, մեկն՝ անհետ կորել, ավելի քան 1,4 մլն բնակիչ տարհանվել է։ Աղետն ավելի քան 2,67 հազ. հա գյուղատնտեսական և 5 հազ. կառույց է վնասել։ Բուն տնտեսական վնասը գերազանցել է 6 մլն յուանը (մոտ 878 մլն ԱՄՆ դոլար)։ Թայֆունից տուժած մի շարք բնակավայրերի վերականգնման համար ՉԺՀ-ի բյուջեից 525 մլն յուան է հատկացվել։

Ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ի