Լրահոս

11.08.2009 10:42


Մշակույթի կենտրոնից երեք նկար է անհետացել

Հուլիսի 29-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին ժամանակավոր հանձնված 109 գեղանկարներից 3-ը՝ Ցոլակ Ազիզյանի «Ամառային երեկո», Գրիգոր Աղասյանի «Լավաշ են թխում» և Գաստելլո Գասպարյանի «Հողը» գեղանկարները բացակայում են:
Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ պարզվել է, որ նշված մշակույթի կենտրոնի տնօրեն Հենրիկ Հ.-ն անփույթ է վերաբերվել իր պարտականությունների կատարմանը, համապատասխան հսկողություն չի իրականացրել գեղանկարների պահպանման նկատմամբ, ինչի հետևանքով կորել են նշված գեղանկարները, որի արդյունքում՝ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը պատճառվել է 580.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ կորած գեղանկարները հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ 2009թ. մարտին Հրազդանի քաղաքային պատկերասրահից գողացել էին 18 նկար, որոնց ընդհանուր գինը կազմում է 28,75 մլն դրամ։ Որոնումները դեռ արդյունք չեն տվել։

 

Այս խորագրի վերջին նյութերը