Քաղաքական

24.02.2014 13:04


Երվանդ Բոզոյան. «Գործող իշխանությունը երկրի կառավարումը պետք է հանձնի չորս ոչիշխանական ուժերին»

Երվանդ Բոզոյան. «Գործող իշխանությունը երկրի կառավարումը պետք է հանձնի չորս ոչիշխանական ուժերին»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով ուկրաինական զարգացումներին՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հայտնել է, որ Ռուսաստանը լայնածավալ աշխարհաքաղաքական պարտություն կրեց:

«Ըստ էության, իր կառավարման տարիներին Վիկտոր Յանուկովիչը ռազմավարական մի շարք սխալներ թույլ տվեց, և Ռուսաստանի ու Եվրոպայի հետ կայուն փոխհարաբերություններ հաստատելու փոխարեն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի ողջ հարստությունը: Արևմտյան Ուկրաինայում նրա հանդեպ դժգոհությունը բերեց լավ կազմակերպված պայքարի, որի ընթացքում կոնսոլիդացվեց ամբողջ ուկրաինացի ժողովուրդը: Ձևավորվեց հստակ քաղաքական թիմ, որը պահանջեց Յանուկովիչի հրաժարականը: Արևելյան Ուկրաինան, որտեղից էր Յանուկովիչը, այժմ «մանթրաժի» մեջ է, թե ում է ժամանակին պաշտպանել»,-ասել է քաղաքագետը։ Ըստ բանախոսի՝ այս պայքարում Ռուսաստանը պարտվել է, որովհետև երբեք հաշվի չի առել այս կամ այն երկրի ժողովրդի՝ իր հանդեպ եղած վերաբերմունքը: Քաղաքագետն ընդգծել է երկխոսության կարևորությունը։ Նրա դիտարկմամբ՝ եթե ուկրիանական դեպքերն արձագանք գտնեն ԱՊՀ մյուս երկրներում, Ռուսաստանն ուղղակի մենակ է մնալու։
Ինչ վերաբերում է Հայաստանի այսօրվա իրականությանը, Երվանդ Բոզոյանն ընդգծել է, որ մեր իշխանությունները խիստ նման են ուկրաինական իշխանություններին՝ երկուսն էլ կտրված են ժողովրդից:

«Հայաստանում ուկրաինական իրադարձությունների նախադրյալներ, ցավոք սրտի, առկա են։ Հայաստանում բավականին մեծ դժգոհություն կա, հետևապես իշխանություն-ժողովուրդ կտրված կապը կարող է բերել անցանկալի զարգացումների, որոնք, սակայն, ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ: Կարծում եմ, որ Հայաստանը կարող է խուսափել ուկրաինական սցենարից: Գործող իշխանությունը երկրի կառավարումը պետք է հանձնի չորս ոչիշխանական ուժերին»,- նշել է քաղաքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը