Լրահոս

11.08.2009 10:37


Ճապոնիայի կենտրոնական մասում ուժեղ երկրաշարժ է արձանագրվել

Ճապոնիայի կենտրոնական մասում ուժեղ երկրաշարժ է արձանագրվել

Ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, Ճապոնիայի կենտրոնական հատվածում՝ Սիդզուոկայում, երեքշաբթի առավոտյան 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հաղորդել են Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունից, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Խաղաղ օվկիանոսում։ Ժամը 00։30-ի դրությամբ զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։

Երկրաշարժի մասին «Reuters»-ի տվյալներով՝ Տոկիոյից 160 կիլիոմետր հարավ-արևմուտք՝ խաղաղօվկիանոսյան ափերի մոտ գտնվող Խամաոկա ատոմակայանի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել երկու բլոկների աշխատանքը, որպեսզի ստուգվի դրանց սարքինությունը։

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել որ Հնդկական օվկիանոսում՝ Անդամանյան կղզիների մոտակայքում, գրանցվել է 7,6 բալ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ։ Երկրաշարժի հետևանքով Հնդկաստանին, Մյանմային, Ինդոնեզիային, Թաիլանդին և Բանգլադեշին ցունամիի վտանգ է սպառնում։

Ըստ «AFP» գործակալության

 

Այս խորագրի վերջին նյութերը