Լրահոս

24.02.2014 20:26


Սիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» դաշտային հրամանատարներից մեկը

Սիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» դաշտային հրամանատարներից մեկը

Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ՝ Սիրիայում սպանվել է «Ալ Քաիդայի» դաշտային հրամանատարներից Աբու Խալիդ ալ-Սուրի մականունով հայտնի ծայրահեղականը:

Նա զոհվել է, երբ երկու այլ մահապարտ իրենք իրենց պայթեցրել են «Ախրար-ալ-Շամ» խմբավորման ճամբարում: Աբու Խալիդ ալ-Սուրիի կողմնակիցները նրան մեղադրում են մրցակից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին սպանելու համար: Այս խմբավորումը կռվում է Սիրիայում իսլամիստական ընդդիմության շարքերում:

Այս խորագրի վերջին նյութերը