Կազմակերպիչ կարող ես չլինել, բայց «լեգենդար» լինել պարտավոր ես
Երբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան նշանակվեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը պետական կառավարման հարցերում ձևը գերադասում է բովանդակությունից, արտաքին փայլը՝ ներքին կառուցվածքից։
Երբ դեսպան դարձած Ազնավուրը խստորեն քննադատեց Հայաստանի ներքին կյանքը և խոսեց թալանից, այստեղից իշխանության տարատեսակ ներկայացուցիչները հայտարարեցին, որ նա պարզապես անտեղյակ մարդ է։
Ազնավուրը դեսպանի պարտականության հետ անհամատեղելի գնահատականներով է հանդես եկել, բայց շարունակում է մնալ դեսպանի պաշտոնին։ Նա դուրս չի գալիս, իսկ Սերժն էլ չի կարող ազատել նրան, քանզի աղմուկը մեծ կլինի։ Արդյունքում անհարմար բան է ստացվում, բայց դա Սերժին չի մտահոգում, քանզի նա այլ հաշվարկներով է առաջնորդվում։
Ազնավուրին դեսպան նշանակելով՝ Սերժ Սարգսյանը փորձել էր մեծերի կողիքն մեծ երևալ ու ցույց տալ, թե տեսեք՝ ինչպիսի մարդիկ են ինձ հետ։ 2008թ. մարտի 1–ից հետո նման շոու–քայլերը պետք էին նրան։ Ազնավուրն էլ հայրենասեր մարդ է ու ներքին «մուտիլովկաներից» անտեղյակ։ Դրա համար էլ համաձայնվել է դեսպան դառնալ՝ մտածելով, որ այդպիսով կարող է Հայաստանին օգուտ տալ։ Սերժը խաղացել է Ազնավուրի հայրենասիրական մղումների վրա ու «բալագանի» վերածել դիվանագիտական գործը։
Բերենք Սերժ Սարգսյանի կադրային շոուի մեկ այլ օրինակ։
Վերջերս նա այցելել էր Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություն։ Տեղի ունեցած խորհրդակցությունից կրկին պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը կադրային հարցերում առաջնորդվում է շոումենի տրամաբանությամբ։
«Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը:Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք»,– նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «վերջի բոլշևիկը»։
Ահա այսպես։ Յուրի Վարդանյանին ուզում են ի ցույց դնել որպես կենդանի լեգենդ, այլ ոչ թե զբաղվել նախարարության աշխատանքների կազմակերպմամբ։ Իրականում, սակայն, այլ հատկանիշների ու խնդիրների համար է Վարդանյանը նախարար նշանակվել։ Այդ մասին Սերժը, բնականաբար, չի բարձրաձայնում։
Յուրի Վարդանյանին նախարար նշանակելով՝ Սերժը ոչ թե ուզեցել է օգտագործել կենդանի լեգենդի իմիջը և նպաստել սպորտի զարգացմանը, այլ ի ցույց դնել մարդկային այն որակները, որոնք անհրաժեշտ են իշխանական բուրգի ներսում հայտնվելու և կարիերա անելու համար։
Ինչպես հայտնի է, Յուրին նախկինում «թունդ ընդդիմադիր» էր, բայց Սերժին հաջողվեց գեղամյանացնել նրան, և կենդանի լեգենդից մնաց միայն «պասպորտը»։ Մնացած առումներով Յուրին հիմա ոչնչով չի տարբերվում Արտաշես Գեղամյանից ու մյուս «լեգենդարներից»։ Ասել է թե՝ Սերժի թիմում հայտնվելու համար պետք է որդեգրել հետևյալ կարգախոսը. «Կազմակերպիչ դու կարող ես չլինել, բայց «լեգենդար» լինել պարտավոր ես»։
Դե, իսկ Վարդանյանի որդու՝ թմրանյութային պատմության մեջ հայտնվելը «սուպերլեգենդար» դարձրեց նախկին ծանրամարտիկին՝ վերածելով նրան «ի ցույց դնելու» սուբյեկտի։ Թմրանյութերի արդյունքում նա լրիվ «սվոյ» դարձավ Սերժի համար, քանզի կոմպրոմատը միավորում է մարդկանց ու անխախտ դարձնում նրանց միասնությունը։
Կազմակերպիչ կարող ես չլինել, բայց «լեգենդար» լինել պարտավոր ես
Երբ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան նշանակվեց աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը պետական կառավարման հարցերում ձևը գերադասում է բովանդակությունից, արտաքին փայլը՝ ներքին կառուցվածքից։
Երբ դեսպան դարձած Ազնավուրը խստորեն քննադատեց Հայաստանի ներքին կյանքը և խոսեց թալանից, այստեղից իշխանության տարատեսակ ներկայացուցիչները հայտարարեցին, որ նա պարզապես անտեղյակ մարդ է։
Ազնավուրը դեսպանի պարտականության հետ անհամատեղելի գնահատականներով է հանդես եկել, բայց շարունակում է մնալ դեսպանի պաշտոնին։ Նա դուրս չի գալիս, իսկ Սերժն էլ չի կարող ազատել նրան, քանզի աղմուկը մեծ կլինի։ Արդյունքում անհարմար բան է ստացվում, բայց դա Սերժին չի մտահոգում, քանզի նա այլ հաշվարկներով է առաջնորդվում։
Ազնավուրին դեսպան նշանակելով՝ Սերժ Սարգսյանը փորձել էր մեծերի կողիքն մեծ երևալ ու ցույց տալ, թե տեսեք՝ ինչպիսի մարդիկ են ինձ հետ։ 2008թ. մարտի 1–ից հետո նման շոու–քայլերը պետք էին նրան։ Ազնավուրն էլ հայրենասեր մարդ է ու ներքին «մուտիլովկաներից» անտեղյակ։ Դրա համար էլ համաձայնվել է դեսպան դառնալ՝ մտածելով, որ այդպիսով կարող է Հայաստանին օգուտ տալ։ Սերժը խաղացել է Ազնավուրի հայրենասիրական մղումների վրա ու «բալագանի» վերածել դիվանագիտական գործը։
Բերենք Սերժ Սարգսյանի կադրային շոուի մեկ այլ օրինակ։
Վերջերս նա այցելել էր Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություն։ Տեղի ունեցած խորհրդակցությունից կրկին պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը կադրային հարցերում առաջնորդվում է շոումենի տրամաբանությամբ։
«Ես կարծում եմ, որ գիտեք՝ ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի Յուրի Վարդանյան լեգենդի օգտագործումը: Բոլորիդ եմ ասում, թող որևէ մեկին չթվա, թե ես հաշվի եմ առել Յուրի Վարդանյանի կազմակերպչական մեծ ունակությունները, որ առաջարկել եմ դառնալ նախարար: Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք»,– նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «վերջի բոլշևիկը»։

Սևակ Մինասյան