Լրահոս

24.02.2014 10:44


Մեծ Բրիտանիան և ԵՄ–ն պատրաստ են Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերել

Մեծ Բրիտանիան և ԵՄ–ն պատրաստ են Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերել

Մեծ Բրիտանիան՝ Արևմուտքի մյուս երկրների հետ միասին, պատրաստ է ֆինանսավորել Ուկրաինային օգնություն տրամադրելու փաթեթը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը։ «The Daily Telegraph»–ի փոխանցմամբ՝ պաշտոնյան գումարի կոնկրետ չափը չի նշել։

«Կարծում եմ՝ 20–յակը, և այնպիսի երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ամերիկան և մյուսները, պետք է հստակ հասկացնեն, որ միջազգային և ֆինանսական օգնությունը կտրամադրվի՛ ուկրաինացի ժողովրդին, և որ մենք պատրաստ ենք օգնել այդ երկրին անմիջապես այն բանից հետո, երբ կձևավորվի օրինական քաղաքական իշխանություն, որի հետ մենք կկարողանանք գործ ունենալ»,–ասել է Օսբորնը։

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկն էլ նշել է, որ ԵՄ–ն բարեփոխումներ իրականացնելու համար Ուկրաինայի նոր կառավարությանը պատրաստ է 20 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրել։

«Պետք է օգնել Ուկրաիային սնանկացումից փրկելու համար։ ԵՄ–ի օգնությունը կուղղվի այդ երկրի համար տնտեսական առավել լավ պայմանների ստեղծմանն ու ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը նախապատրաստելուն»,–ասել է Բրոկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը