Լրահոս

11.08.2009 10:30


Կազմվել է մոտակա 100 տարվա համաշխարհային եղանակի տեսությունը

Կազմվել է մոտակա 100 տարվա համաշխարհային եղանակի տեսությունը

Ավստրալիացի գիտնականները կազմել են առաջիկա 100 տարվա համաշխարհային եղանակի տեսությունը։ Կանխատեսումներն ամփոփվել են «Համաշխարհային ջրային ցիկլի ատլաս» գրքում։ Վերջինում մոտ 300 քարտեզ և աղյուսակ կա, ինչպես նաև այդ կանխատեսումների նշանակությունը։ Բոլոր կանխատեսումներն արվել են 20 ավելի հաճախ հանդիպող եղանակային մոդելների հիման վրա։ Ատլասի հեղինակների խոսքերով՝ այն դժվար թե ընթերցողներին օգնի իմանալ ապագայի կոնկրետ օրվա եղանակի տեսությունը։ Հեղինակներն ընդգծում են, որ առկա եղանակային բոլոր մոդելները կանխատեսողների և պայծառատեսների հախճապակյա գունդ են հիշեցնում։ Նախապես իմանալ, թե ո՞ր «գունդն» է ավելի լավը, հնարավոր չէ։ Ատլասի օգտակարությունը մարդկանց տեղեկացնելն է այն մասին, թե ջրային ցիկլի հետ կապված ի՞նչ գործընթացներ կարող են Երկրում տեղի ունենալ։

Կլիմայի փոփոխությունը գիտության «ամենանորաձև» ճյուղերից մեկն է համարվում։ Սակայն օդերևութաբանները մինչև հիմա չեն պարզել, թե ո՞ր գործընթացներն են այդ երևույթի «պատասխանատուները»։ Օրինակ, 2009թ. սկզբին դանիացի մի գիտնական աշխատություն է հրատարակել, որով հերքել է սառցե նոր ժամանակաշրջանի՝ վրա հասնելու մասին գոյություն ունեցող բոլոր կանխատեսումները։

 Ըստ «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ի

Այս խորագրի վերջին նյութերը