Լրահոս

24.02.2014 10:08


Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար. «Երկիրը գտնվում է նախասնանկային վիճակում»

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար. «Երկիրը գտնվում է նախասնանկային վիճակում»

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ուղերձով դիմել է երկրի բնակչությանը։

«Բռնապետության դեմ հաղթանակի համար չափազանց մեծ գին է վճարվել: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 88 մարդ: Այսօր առաջնահերթ խնդիրը դիմակայության դադարեցումն է։ Պետք է կոշտ հարված հասցվի անջատողականության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած դրսևորման»,-vesti.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Տուրչինովը:

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան անդունդն է գլորվում, և գտնվում է նախասնանկային վիճակում: Ըստ Տուրչինովի՝ բացի տնտեսության վերականգնումից՝ առաջնահերթ գերակայություններից է եվրաինտեգրման կուրսին վերադառնալը:

Այս խորագրի վերջին նյութերը