Աշխարհ

24.02.2014 09:52


Սպիտակ տուն. «Ուկրաինայի մասնատումը որևէ մեկի շահերից չի բխում»

Սպիտակ տուն. «Ուկրաինայի մասնատումը որևէ մեկի շահերից չի բխում»

«Վիկտոր Յանուկովիչը լքել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը։ Նա հեռացել է և այլևս չի հանդիսանում երկրի ղեկավար»,–այս մասին հայտարարել է ԱՄՆ–ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը։

«Վզգլյադ»–ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ներկայացուցիչն, անդրադառնալով Ուկրաինայի հնարավոր մասնատմանն, ասել է, թե դա որևէ մեկի շահերից չի բխում:

Ըստ Ռայսի՝ Ռուսաստանը ևս պետք է շահագրգռված լինի Ուկրաինայի ընդդիմության և իշխանության միջև համաձայնության ձեռքբերումով:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը: Ուկրաինայում մայիսի 25-ին նշանակվել են արտահերթ նախագահական ընտրություններ։

Այս խորագրի վերջին նյութերը