Լրահոս

24.02.2014 01:43


Տեղի ունեցավ Սոչի-2014 օլիմպիական խաղերի հադիսավոր փակումը

Տեղի ունեցավ Սոչի-2014 օլիմպիական խաղերի հադիսավոր փակումը

Երեկ երեկոյան տեղի ունեցավ Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիադայի հանդիսավոր փակումը։ Օլիմպիական խաղերում վիճարկվեցին մեդալների 98 հավաքածու։

Ընդհանուր հաշվարկում հաղթեցին ռուսաստանցիները՝ 13 ոսկե, 11 արծաթե և 9 բրոնզե մեդալ։ Սա ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանի լավագույն արդյունքն է: Ռուսաստանի թիմն առաջատար է նաև ընդհանուր մեդալների քանակով՝ 33 մեդալ:

Երկրորդ տեղը գրավեցին նորվեգացիները՝ 11 ոսկե, 5 արծաթե և 10 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակեցին կանադացիները՝ 10 ոսկե, 10 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ ԱՄՆ թիմը չորրորդն է՝ 9 ոսկե, 7 արծաթե և 12 բրոնզե մեդալ:

Այս խորագրի վերջին նյութերը