Լրահոս

11.08.2009 10:10


Օգոստոսի 12-ը` Երիտասարդության միջազգային օր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1999թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ՝ երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով։

Օգոստոսի 12-ին, Կամերային երաժշտության տանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, երիտասարդության ոլորտի պատասխանատուները Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ կհանդիպեն Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների, շրջանավարտների, ինչպես նաև ակտիվ երիտասարդների հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն երիտասարդությանն առնչվող հարցեր։

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

 

Այս խորագրի վերջին նյութերը