Աշխարհ

23.02.2014 22:50


Յանուկովիչի կուսակիցները նրան դատապարտում են (տեսանյութ)

Յանուկովիչի կուսակիցները նրան դատապարտում են (տեսանյութ)

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հարազատ՝ «Տարածաշրջանների կուսակցության» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով պաշտոնապես «երես է թեքել» իր առաջնորդից։

«Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի վրա։ Մենք՝ «Տարածաշրջանների կուսակցություն» խմբակցությունը և մեր կուսակից ընկերները, խստիվ դատապարտում ենք հանցավոր հրամանները, որոնք հանգեցրին մարդկային զոհերի, դատարկված գանձարանի, ահռելի պարտքերի և ուկրաինացի ժողովրդի ու ողջ աշխարհի մոտ խայտառակվելուն։ Մեր երկիրը հայտնվել է անդունդի եզրին, պառակտման և ազգային ինքնիշխանության կորստի սպառնալիքի առջև։ Իրավիճակի վրա ազդելու, նախագահին մտափոխելու յուրաքանչյուր փորձ այդպես էլ անարձագանք մնաց։ Միլիոնանոց կուսակցությունը փաստացի գերի էր դարձել կոռումպացված մեկ ընտանիքի ձեռքին,–ասված է հայտարարության մեջ,–մենք դատապարտում ենք Յանուկովիչի փախուստն ու փոքրոգությունը։ Մենք դատապարտում ենք դավաճանությունը։ Մենք դատապարտում ենք հանցավոր հրամանները»։
7or.am
Խմբ. կողմից – Պատկերացնու՞մ եք Էդվարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի կամ Հերմինե Նաղդալյանի դեմքի արտահայտությունը և արտասանվելիք տեքստի բովանդակությունը, երբ նրանք Սերժ Սարգսյանի հեռացումից (ցանկացած տարբերակով) հետո հանդես գան հանրության առաջ։ Խոստանում ենք, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանին կպաշտպանենք իր այսօրվա թիմակիցներից։

Այս խորագրի վերջին նյութերը