ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրավիրած կոլեգիայի այսօրվա նիստի օրակարգում, որն անցկացնում էր նախարար Մհեր Շահգելդյանը, դրված էր ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության «ՀՀ նյութական պահուստի համակարգի զարգացման և բարեփոխումներին ուղղված միջոցառումների ցանկի և ժամանակացույցի մասին» հարցը:
Կառավարությունն արդեն հաստատել է վերոհիշյալ հայեցակարգը, շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնության այս փաթեթը, ինչն իրավական ուժ ստանալով, կհստակեցնի պետական պահուստի բարեփոխման գործընթացին ուղղված համալիր մոտեցումները, կնպաստի համակարգի ռազմավարական զարգացմանը, դարձնելով այն առավել թափանցիկ և նպատակային : Ներկայացված առաջարկությունների, քննարկումների և կարծիքների փոխանակման արդյունքում հստակեցվեցին մի շարք խնդիրներ: Նիստի ընթացքում նշվեց, որ հայեցակարգային հայաստանյան մոդելը լուրջ հետաքրքրություն է առաջացրել հատկապես ԱՊՀ անդամ երկրների «Համագործակցություն» համակարգող խորհրդի շրջանակներում, որոնք ելնելով փորձի փոխանակման անհրաժեշտությունից, ցանկացել են ուսումնասիրել հայաստանյան փորձը՝ օրենսդրական նախաձեռնությունը, ինչն էլ բխում է պետական պահուստի համակարգի բարեփոխման համընդհանուր շահերից:
Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը կարևորելով նյութական պահուստի դերը, հատկապես, տնտեսության բնականոն կենսագործունեության, բնակչության պարենային անվտանգության և ՀՀ զորահավաքային կարիքների ապահովման հարցերը կանոնակարգելու գործում, նշեց որ այն համարվում է կարևորագույն բարեփոխումներից մեկը:
Բարեփոխվում է ՀՀ նյութական պահուստի համակարգը

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն