Կարծիք

22.02.2014 23:59


«Ոչ մի նորմալ մարդ իր սեփական ժողովրդից ջուրը չի կտրի և չի ուղարկի թշնամուն»

«Ոչ մի նորմալ մարդ իր սեփական ժողովրդից ջուրը չի կտրի և չի ուղարկի թշնամուն»

Ռեժիմը հայկական ջուրը տալիս է թուրքերին

Այսօր միացրեցի հեռուստացույցը, և այն, ինչ տեսա, ուղղակի ապշեցրեց ինձ: Պարզվում է, ոմանք փակել են Արարատի ցեմենտի գործարան տանող ջրի շլյուզները և ջուրն ուղղել են դեպի թուրքը: Շլյուզներին հետևող պահակը ասաց, որ “մլիցեքն են փակել”: Հաշվի առնելով այն, որ մեր երկրում նույնիսկ մանր որոշումներն ընդունվում են Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով` կարելի է վստահորեն ասել, որ թուրքերին հավելյալ ջուր ուղարկելը Սերժ Սարգսյանի անձնական որոշումն է:

Պարզ է, որ նախագահի աթոռը զավթած անձը Ծառուկյանի մեջ տեսնում է լուրջ քաղաքական հակառակորդ, բայց նման ստորություն սեփական ժողովրդի մոտ պարզապես չի կարելի պատկերացնել: Ոչ մի նորմալ մարդ իր սեփական ժողովրդից ջուրը չի կտրի և չի ուղարկի թշնամուն, ինչէ թե վնաս հասցնի իր քաղաքական հակառակորդին: Վստահ եմ, որ ասյ հարցը շուտով իր լուծումը կստանա, բայց սա ևս մեկ ապացուցում է, թե ինչ խորը հակապետական ու հակաժողովրդական ռեժիմի հետ մենք գործ ունենք:Ժողովուրդ, եթե մենք սրանցից չազատվենք, սրանք վաղը նաև մեզ օդից կզրկեն:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը