Մեկնաբանություն

22.02.2014 13:57


Շունը հաչում է, իսկ քարավանը գնում է

Շունը հաչում է, իսկ քարավանը գնում է

Ինչպես և ենթադրվում էր, ԲՀԿ համագումարից հետո իշխանությունները Գագիկ Ծառուկյանի դեմ քսի էին տալու ոչ միայն հաստիքային, այլ նաև արտահաստիքային իրենց շնիկներին։ Այդպես էլ եղավ։

Այժմ գործի են անցել բոլորը՝ Պետրոս Մակեյանից մինչև Պարույր Հայրիկյան, Սամվել Ալեքսանյանի ոչխարների դեմ պայքարի դուրս եկած «թունդ հեղափոխականներից» մինչև «ատամնատեխնիկ» տիկին Գործունյան։

Ծառուկյանի կոնսոլիդացիոն կոչը հունից հանել է Բաղրամյան 26–ին։ Դա է պատճառը, որ անխնա կերպով օգտագործվում են բոլոր «մաստի» հաճախորդները։

Սերժ Սարգսյանն ուրիշ տարբերակ պարզապես չունի։ Նա ստիպված է, օրինակ, Պարույր Հայրիկյանին «մեյդան» նետել «Վճարի՛ր մեկ անգամ, օգտագործի՛ր հավերժ» տարբերակով։ «Վերջի բոլշևիկի» հաճախորդն էլ «պետպատվերի» շրջանակներում պայքարում է «Իմպերիալիստական Ռուսաստանի» դեմ, իսկ դրանից ազատ ժամանակ՝ ԲՀԿ–ի կամ Սերժ Սարգսյանի մյուս ընդդիմախոսների դեմ։ Հայրիկյանի «վիրավոր» ուսը, փաստորեն, շարունակում է եկամուտ բերել տիրոջը և ծառայել տիրոջ տիրոջը։

Շատ ախմախ վիճակում է հայտնվել «Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր Աշխեն Գործունյանը։ Անգործունյա այդ կնոջը Սերժ Սարգսյանի տնտեսական քաղաքականության շրջանակներում սնանկացրին ու ֆիրման ձեռքից վերցրին, բայց նա պայքարում է ... Ծառուկյանի դեմ և ախմախություններ դուրս տալիս բիզնեսի բոլոր շերտերին կուլակաթափ անելու քարոզչությամբ զբաղվող «1in.am»–ի էջերում։ Համաձայնվե՛ք, որ տիկնոջ այդ վարքագիծը ոչ միայն ախմախության, այլ նաև անմեղսունակության և ինքնափչացման դրսևորում է։ Ինչևէ։

Իշխանությունների նմանատիպ պահվածքը ցույց է տալիս, որ նրանք վախենում են հասարակական ու քաղաքական լայն համախմբումից այնպես, ինչպես սատանան խունկից։ Իսկ դա նշանակում է, որ պետք է ուշադրություն չդարձնել վճարովի և հասարակական հիմունքներով ժողգործիքություն անողներին ու գնալ նախանշած ճանապարհով։

Ինչպես ասում են՝ շունը հաչում է, իսկ քարավանը գնում է։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը