2008 թվականին միակ շահագրգիռ անձը հենց Սարգսյանն էր
Մոտենում է Մարտի 1-ը։ Հայաստանի Նորագույն պատմության խայտառակ էջերից մեկը։ Մարտիմեկյան իրադարձություններից անցել է 6 տարի, 6 կորուստներով լի տարի։ Կորուստները սկսել են մարտի 1-ից, երբ 10 զոհի գնով այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ։ Նա իշխանության եկավ 10 հայի արյան գնով։ 2008 թվականին միայն Սարգսյանն իշխանության խնդիր ուներ, և այն վերցնելու համար նա կանգ չառավ ոչնչի առաջ։ Նա նաև կանգ չառավ 2013 թվականի ընտրություններին և տոկոս խփելով՝ զավթեց ՀՀ նախագահի պաշտոնը։ 2008 թվականին միակ շահագրգիռ անձը հենց Սարգսյանն էր, իրեն պետք եկան մարդկային զոհեր ոչ միայն իշխանության հասնելու համար. նա երկրի վարչապետն էր, ու բնական է՝ եթե Լևոն Տեր–Պետրոսյանը դառնար ՀՀ նախագահ, ապա ՀՀ վարչապետի պաշտոնը Սարգսյանի կենսագրականում կմնար որպես Անդրանիկ Մարգարյանի կողմից իրեն շնորհված դիպված։ Մարտի մեկին բոլորս մեկ մարդու պես պետք է գնանք Ազատության հրապարակ՝ նորից հիշեցնելու Սերժ Սարգսյանին, որ 6 տարի առաջ նա իշխանությունը վերցրեց արյունոտ ձեռքերով։
2008 թվականին միակ շահագրգիռ անձը հենց Սարգսյանն էր
Մոտենում է Մարտի 1-ը։ Հայաստանի Նորագույն պատմության խայտառակ էջերից մեկը։ Մարտիմեկյան իրադարձություններից անցել է 6 տարի, 6 կորուստներով լի տարի։ Կորուստները սկսել են մարտի 1-ից, երբ 10 զոհի գնով այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ։ Նա իշխանության եկավ 10 հայի արյան գնով։ 2008 թվականին միայն Սարգսյանն իշխանության խնդիր ուներ, և այն վերցնելու համար նա կանգ չառավ ոչնչի առաջ։ Նա նաև կանգ չառավ 2013 թվականի ընտրություններին և տոկոս խփելով՝ զավթեց ՀՀ նախագահի պաշտոնը։
2008 թվականին միակ շահագրգիռ անձը հենց Սարգսյանն էր, իրեն պետք եկան մարդկային զոհեր ոչ միայն իշխանության հասնելու համար. նա երկրի վարչապետն էր, ու բնական է՝ եթե Լևոն Տեր–Պետրոսյանը դառնար ՀՀ նախագահ, ապա ՀՀ վարչապետի պաշտոնը Սարգսյանի կենսագրականում կմնար որպես Անդրանիկ Մարգարյանի կողմից իրեն շնորհված դիպված։
Մարտի մեկին բոլորս մեկ մարդու պես պետք է գնանք Ազատության հրապարակ՝ նորից հիշեցնելու Սերժ Սարգսյանին, որ 6 տարի առաջ նա իշխանությունը վերցրեց արյունոտ ձեռքերով։
Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից