Լրահոս

10.08.2009 17:49


Պ. Հայրիկյան. «Հարցի լուծման երկու տարբերակ կա»

Պ. Հայրիկյան. «Հարցի լուծման երկու տարբերակ կա»

-Եթե խոսում են Արցախի հարցի կարգավորման մասին, «ուռա» հայրենասիրական կոչերով չեն լուծելու այդ հարցը,- «7օր»-ին ասել է «ԱԻՄ» նախագահ Պարույր Հայրիկյանը՝ ավելացնելով.

-Բոլոր նրանք, ովքեր ասում են «ո՛չ մի թիզ հող», բա ո՞նց են հանգիստ քնում, երբ Նախիջևանն է տված, Կարս-Արդահանն է տված ռուս-թուրքական պայմանագրով, Սևրի պայմանագրի հողերն են տված...տվածով սկսել ենք։

Պ. Հայրիկյանի խոսքերով՝ ՝ կա՛մ միջազգային իրավունքի հիման վրա, կա՛մ փոխզիջումներով.

-Միջազգային իրավունքի հիման վրա լուծելու համար դու պիտի այնքան լավ քաղաքականություն վարած լինես, նաև այնպիսի ներքին ժողովրդավարական մակարդակ ունենաս, որ աշխարհը քեզ միանշանակ ընդունի որպես միջազգային իրավունքներին հետևող երկիր, ու քեզ սատարեն։ Իսկ մյուս դեպքում պիտի հարևանիդ հետ համաձայնության գաս։

Բանակցություններն էլ, ըստ Պ. Հայրիկյանի, ոչ թե քո կամքը թելադրել է նշանակում, այլ՝ համաձայնության եզր գտնել.

-Նրանք, ովքեր ասում են՝ ոչինչ չենք տալու, պետք է ասեն՝ մի՛ գնացեք բանակցությունների։ Ապուշ պետք է լինես, որ ասես՝ բանակցություններում ոչինչ մի զիջի։

Առաջիկա 5 տարում և, ընդհանուր առմամբ, հենց Մադրիդյան սկզբունքների հիման վրա Պ. Հայրիկյանը Արցախի խնդրի կարգավորումը հնարավոր է համարում.

-Մադրիդյան սկզբունքները, ի տարբերություն ՄԱԿ-ի ընդունած տխրահռչակ բանաձևերի, Հայաստանը չեն ընկալում որպես օկուպանտ երկիր, այլ խոսում են Արցախի ինքնորոշման մասին՝ այդ բառը չօգտագործելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը