Աշխարհ

22.02.2014 12:12


Ցուցարարները գրավել են Գերագույն ռադան և նախագահականը

Ցուցարարները գրավել են Գերագույն ռադան և նախագահականը

«Մայդանի ինքնապաշտպանություն» ջոկատի մասնակիցները փետրվարի 22-ի գիշերը գրավել են Գերագույն ռադայի շենքը և նախագահի նստավայրը։ Մայդանի կայազորի պետ Անդրեյ Պարուբինի խոսքերով՝ Գերագույն ռադայի շենքում գտնվում են ինքնապաշտպանության ջոկատներ, ինչպես նաև «Պրավիյ սեկտորի» ստորաբաժանումը։ Բացի այդ, ակտիվիստները հսկում են նախագահականը, կառավարությունը և Ներքին գործերի նախարարության շենքերը։ Նա հավելել է, որ ակտիվիստները հրավիրում են ոստիկաններին միանալ Մայդանի պաշտպանությանը և անցնել ընդդիմության կողմը։ Դրա համար նրանց խորհուրդ են տալիս կապել կապտադեղին ժապավեններ։ Պարուբինն ասել է նաև, որ ընդդիմությունն արդեն վերահսկում է կառավարական ամբողջ թաղամասը։ Նա նաև հայտարարել է, որ այսօրվանից ակտիվիստներն իրենց հսկողության տակ են վերցնում ամբողջ Կիևը և կարգուկանոն կհաստատեն ողջ քաղաքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը