Կարծիք

22.02.2014 10:56


Գործունյանին «կուլակաթափ» արեց Սերժ Սարգսյանը, բայց ինքը «աբիժնիկ» է մնացել Ծառուկյանից

Գործունյանին «կուլակաթափ» արեց Սերժ Սարգսյանը, բայց ինքը «աբիժնիկ» է մնացել Ծառուկյանից

«Փարիզյան սուրճի» պատմությունը երևի բոլորդ էլ հիշում եք։ Տարիներ առաջ այդ բրենդը Հայաստան բերեց Վալերի-Աշխեն Գործունյանը: Հայազգի գործարարը մի քանի տարի մեր երկրում աշխատելուց հետո չդիմացավ «սաշիկիզմին» և թողեց գնաց: Կարծես թե այդ ամենից հետո նա պետք է դառնար Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ պայքարող ամենաակտիվ գործիչներից մեկը, սակայն այդպես չստացվեց: Նա հերթական հարցազրույցն է տվել, որտեղ անհիմն մեղադրանքներ է ներկայացնում Ծառուկյանի դեմ: Հետաքրքիր բան է ստացվում. իրեն բառացիորեն «կուլակաթափ» արեց Սերժ Սարգսյանը, բայց ինքը «աբիժնիկ» է մնացել Ծառուկյանից: Ի՞նչ իմանաս՝ հնարավոր է. իրեն երկրից դուրս են թողել միայն այն պայմանով, որ ինքը խոսի ԲՀԿ-ի ու Ծառուկյանի դեմ, ու հիմա նա պարզապես իր պարտականություններն է կատարում: Չեմ ուզում շատ խոսել այդ կնոջ մասին. «աբիժնիկը» Ֆրանսիայում էլ է «աբիժնիկ» մնում: Այժմ խոսենք «դիշովկաների» մասին:
Պատահական չէ, որ Գործունյանը հարցազրույցը տվել է 1in.am-ին, որն իր խմբագրի հետ մեկ «պակետով» գնված է վարչակարգի կողմից: Այդպիսով, ստեղծվել է «աբիժնիկների» ու «դիշովկաների» ընդհանուր միություն: Բայց եթե Գործունյանը մեծ հաշվով երկրին վնաս չի տալիս (собака лает, караван идёт), ապա «դիշովկան» հանդիսանում է վարչակարգի գլխավոր հենասյուներից մեկը: Գեբելսյան քարոզչամեքենայի հայկական վարպետը պետք է իշխանափոխությունից հետո իշխանությունների նման հավասար կերպով պատժվի, քանզի նրա «լուման» երկրի քայքայման մեջ նույնպես ահռելի է:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը