Լրահոս

10.08.2009 17:29


ԱԻՄ նախագահ. «Բրայզայի մնացած բոլոր ասածները դրեք փակագծի մեջ՝ այս խոսքերից հետո կամ առաջ»

ԱԻՄ նախագահ. «Բրայզայի մնացած բոլոր ասածները  դրեք փակագծի մեջ՝ այս խոսքերից հետո կամ առաջ»

«7օր»-ի խնդրանքով մեկնաբանելով օրեր առաջ Ծաղկաձորում հնչեցրած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի խոսքերը՝ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն ասել է.

-Բրայզան ավելի սիրուն բան էլ է ասել, ինչո՞ւ եք միայն դա վերցնում։ Բրայզան ասում էր՝ քանի որ ամեն ինչ չի որոշվել, ուրեմն ոչինչ չի որոշվել։ Ինչո՞ւ եք դուք կախվում Բրայզայի ինչ-որ մի ապուշությունից։ Բրայզայի մնացած բոլոր ասածները  դրեք փակագծի մեջ՝ այս խոսքերից հետո կամ առաջ։

Պ. Հայրիկյանը հավելել է, որ, օրինակ, եթե ԱՄՆ-ի սենատը հայտարարեր Արցախի խնդրի կարգավորման քայլերի նմանօրինակ հերթականության մասին, ապա կարելի էր դա լրջորեն քննարկել, իսկ Մ. Բրայզայի ասածները կարող են, օրինակ, կախված լինել նրանից, թե այդ գիշեր նրա «կինն իրեն ինչպես է պահել»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը