Լրահոս

21.02.2014 23:08


«Առաջիկայում թերևս զարմանալու դեռ բազմաթիվ առիթներ կունենաք»

«Առաջիկայում թերևս զարմանալու դեռ բազմաթիվ առիթներ կունենաք»

«Զարմանում եմ, որ դուք զարմանում եք, որ ԲՀԿ-ն քննադատում է…» ՀՀԿ խոսնակի թևավոր ասացվածք հիշեցնող այս միտքը մեկ անգամ ևս ստիպում է հիշեցնել, որ երկրում օրեցօր առկա խնդիրներն այնքան են խորանում, որ դրանք չբարձարաձայնելը ոչ միայն անթույլատրելի է, այլև զուրկ բարոյական որևէ հենքից:
Եթե խնդիրների մասին չխոսելով հույսեր են փայփայում, թե դրանք ինքնուրույն կվերանան, ապա պետք է հիասթափեցնեմ, դա խնդիրների լուծման մեթոդ չէ: Խնդիրների մասին լռելով՝ արտագաղթը չես կասեցնի, խնդիրների մասին լռելով՝ տնտեսական անկումը չես հաղթահարի, խնդիրների մասին լռելով՝ աղքատության դեմ չես պայքարի, և ցավոք, մեր երկրի դեպքում այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Եվ ուրեմն, հարգելիներս, եթե շարունակում եք զարմանալ, որ այն, ինչի մասին դուք լռում եք, կարելի բարձրաձայնել, կարելի է լուծումներ փնտրել, ուրեմն պետք է ձեզ տեղեկացնեմ, որ առաջիկայում թերևս զարմանալու դեռ բազմաթիվ առիթներ կունենաք:

ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը