Լրահոս

10.08.2009 16:54


Պարույր Հայրիկյան. «Հանրային խորհուրդը նրանց համար է, ովքեր խոսելու և լսեցնելու կարողություն չունեն»

Պարույր Հայրիկյան. «Հանրային խորհուրդը նրանց համար է, ովքեր խոսելու և լսեցնելու կարողություն չունեն»

-Կեցցե՛ն մեր իշխանությունները, որ այդպիսի մի ամբիոն տրամադրեցին,- անդրադառնալով Հանրային խորհրդի գործունեությանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ «7օր»-ին ասել է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, այդուհանդերձ, որ ՀԽ-ը կարող է անհրաժեշտ լինել միայն երգեր կամ գրքեր գրողներին, ովքեր «տարին մեկ ինչ-որ բան են հիշում» ու ամբիոն փնտրում, իսկ քաղաքական գործչի ամբիոնը կա՛մ խորհրդարանը, կա՛մ կառավարությունը, կա՛մ էլ ընդդիմադիր դաշտը պետք է լինի.

-Հանրային խորհուրդը նրանց համար է, ովքեր խոսելու և լսեցնելու կարողություն չունեն։ Եթե դու քաղաքական գործիչ ես, ուրեմն ՀԽ-ում անելու բան չունես։ Նույն Վազգեն Մանուկյանը կամ Խոսրով Հարությունյանը, չեմ կասկածում, որ եթե լուրջ բան ունեն ասելու, իրենք կարող են զանգահարել, ժամադրություն խնդրել, հանդիպել և՛ նախագահին, և՛ վարչապետին՝ որպես քաղաքական գործիչ, բայց, օրինակ, Ռոբերտ Ամիրխանյանը կամ մեր գրողներից որևէ մեկը կարող է՝ դժվարություն ունենան, դրա համար էլ այդպիսի մի կառույց պետք է լինի։

Պ. Հայրիկյանը կարծում է, որ Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը չեն հասկացել Հանրային խորհրդի դերը, քանի որ, եթե քաղաքական գործիչը հայտնվել է այնտեղ, ապա պետք է «փակի» կուսակցության դռներն ու հասարակական գործունեություն ծավալի։

Ինչ վերաբերում է ՀԽ-ի կողմից ընդունվելիք «Հայաստան-Լեռնային Ղարաբաղ» հայեցակարգին, ապա, ըստ Պ. Հայրիկյանի, այն Արցախի հինահարցի կարգավորման պարագայում որևէ վճռորոշ դեր ունենալ չի կարող.

-Հասարակական կազմակերպության խորհրդատվական մարմնի  դիրքորոշումը որևէ վճռորոշ դեր չի կարող ունենալ։ Ասում են՝ խորհուրդներ հարցնում են նրա համար, որպեսզի անեն հակառակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը