Կարծիք

21.02.2014 16:32


«Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը մոտենում է»

«Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը մոտենում է»

Անզեն աչքով էլ բոլորս տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը մոտենում է։ Ասեմ ավելին՝ հաշված օրեր են մնացել: 2008թ. մարտի 1-ին 10 զոհերի արյան գնով նա զավթեց նախագահի աթոռը և այդ իսկ վարկյանից կորցրեց իրական նախագահի լեգիտիմությունը։ Մոտ 6 տարիների ընթացքում ժողովուրդը վերջնականապես համոզվեց, որ նա ոչ միայն ճիշտ քայլ չի արել, այլև ի վիճակի էլ չէ երկրում գոյացած բազմաթիվ խնդիրներին լուծում տալ։ Հակառակը՝ Հայաստանը լիովին գլորել է և փորձում է ավելի խորը գլորել անդունդը: Սերժ Սարգսյանի ղեկավարման ընթացքում բարեփոխումներին կամ հօգուտ ժողովորդի որևէ օգտակար գործ կատարելուն հավատալը հավասարազոր է կուրության:

Հիշեցնեմ, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականն ամենևին քաղաքական վենդետա չի ենթադրում: Ավելին, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով»:

Եվ այսպես, մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսը և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հրավիրում են հանրահավաք: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ: Օրակարգում

* Մարտի 1-ի բացահայտման և պատասխանատուների իրավական պատասխանատվության պահանջը

* Երկրում ստեղծված իրավիճակը և Սերժ Սարգսյանի հեռացման մեխանիզմները

* Կուտակային պարտադիր վճարների դեմ պայքարը

* Գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի գնի հարցերը

* Արտաքին քաղաքական խնդիրներ

* Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները

Հանրահավաքում ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը