Քաղաքական

21.02.2014 13:27


«Դ!եմ եմ»–ի ջանքերով՝ Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողովը տապալվեց (տեսանյութ)

«Դ!եմ եմ»–ի ջանքերով՝ Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողովը տապալվեց (տեսանյութ)

Այսօր՝ «Էլիտ Պլազա» հյուրանոցում, ընթանում էր Կենսաթոշակային 3-րդ տարեկան միջազգային համաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ դեսպանը և մի շարք փորձագետներ։ Պատահաբար տեղեկանալով այս մասին՝ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները շտապ ինքնակազմկերպվել են և գնացել «Էլիտ Պլազա» հյուրանոց։ Սկզբում նրանց թույլ չեն տվել մուտք գործել դահլիճ՝ պատճառաբանելով, թե համաժողովին կարող են մասնակցել միայն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քիչ անց, սակայ ցուցարարներին հաջողվել է մտնել ներս, բայց այս անգամ էլ նրանց ելույթի իրավունք չեն տվել։ Ի վերջո, կազմակերպիչները ստիպված են եղել ժամանակից շուտ ավարտել համաժողովի աշխատանքները։

Ի դեպ, մինչ «Էլիտ Պլազա» ցուցարարների հասնելը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն այնտեղից հեռացած է եղել։

7or.am


Տեսանյութը՝ AysorTV–ի

Այս խորագրի վերջին նյութերը