Լրահոս

10.08.2009 15:30


Թուրքիան վերահաստատում է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու մտադրությունը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը թուրքական «Կանալ 7» մասնավոր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում։

Դավութօղլուն ասել է, թե Կովկասում Թուրքիայի քաղաքականության հեռանկարն է՝ բարելավել հարաբերությունները Թուրքիայի ու Հայաստանի միջև, ինչպես նաև նորմալացնել հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Նա հայտարարել է, որ Թուրքիան վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում և հայտնել է, որ բանակցություններն ընթացքի մեջ են։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կնպաստի նաև Հայաստան-Ադրբեջան խնդրի կարգավորմանը։

Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը որոշակիորեն կնպաստի Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտիվացմանը։

-Մենք պետք է խուսափենք տարածաշրջանային ու գլոբալ հակամարտությունների ռիսկերից Սև ծովի ու Կովկասի տարածաշրջաններում,-ասել է Դավութօղլուն։

Ըստ «Ազատություն» ՌԿ–ի

Այս խորագրի վերջին նյութերը