«Ինձ հետ ոչ մի վատ բան չի պատահի»,– այսպես է մտածում մեզանից յուրաքանչյուրը, քանի որ այդպիսին է մարդու բնույթը։
«Մահը այն է, ինչ կատարվում է ուրիշի հետ»,– մտածում է նա ու հաջորդ օրը մահանում։
Իշխանություններն էլ մարդիկ են, բայց շատ հաճախ կտրվում են իրականությունից։ Իշխանությունը բթացնում է իրականության ճիշտ ընկալումը։ Ու եթե դրա դեմը նույն իշխանությունը չկարողացավ առնել, կործանված է։
«Ուզում է՝ 80%-ը դեմ լինի, ուզում է՝ 100%-ը, միևնույն է, ես իմն անելու եմ»,– այսպես կարող է ասել ու մտածել միայն իրականությունից բացարձակապես կտրված ու 100%-ով իր տեղում չգտնվող իշխանությունը։
Այդպես էին մտածում ու նույն կերպ իրենց պահում Ուկրաինայի իշխանությունները։ Այսօր Ուկրաինան այլևս չկա։ Ողբերգություն է, բայց փաստ։ Մեղավորը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ Արևմուտքը, առավել ևս՝ ոչ էլ գազազած ու իրար դեմ դուրս եկած ժողովուրդն ու «Բերկուտը»։
Մեղավորը նրանք են, ովքեր, իշխանությամբ բթացած, «վարի էին տալիս» պետությունը։ Իհարկե, Յանուկովիչը դա չէր ուզում, դա չէր ուզում նաև Ուկրաինայի իշխող կուսակցությունը։ Բայց նրանց ուզելն այլևս ոչինչ չի նշանակում։ Դա ավելի վաղ էր սկսվել, երբ կտրվեցին իրականությունից։
Ուկրաինական սցենարը Հայաստանում պետք է բացառել։ Մենք ներքին թշնամի երբեք չենք ունենա։ Բայց մենք ունենք արդարության նույնպիսի ընդգծված բացակայություն ու նույնպիսի, իրականությունից կտրված, սեփական ընչաքաղցությունից բթացած իշխանություն։ Այնպե՛տքէհեռանա, խաղաղհեռանա...
Վերադարձե՛ք իրականություն ու հեռացե՛ք
«Ինձ հետ ոչ մի վատ բան չի պատահի»,– այսպես է մտածում մեզանից յուրաքանչյուրը, քանի որ այդպիսին է մարդու բնույթը։
«Մահը այն է, ինչ կատարվում է ուրիշի հետ»,– մտածում է նա ու հաջորդ օրը մահանում։
Իշխանություններն էլ մարդիկ են, բայց շատ հաճախ կտրվում են իրականությունից։ Իշխանությունը բթացնում է իրականության ճիշտ ընկալումը։ Ու եթե դրա դեմը նույն իշխանությունը չկարողացավ առնել, կործանված է։
«Ուզում է՝ 80%-ը դեմ լինի, ուզում է՝ 100%-ը, միևնույն է, ես իմն անելու եմ»,– այսպես կարող է ասել ու մտածել միայն իրականությունից բացարձակապես կտրված ու 100%-ով իր տեղում չգտնվող իշխանությունը։
Այդպես էին մտածում ու նույն կերպ իրենց պահում Ուկրաինայի իշխանությունները։ Այսօր Ուկրաինան այլևս չկա։ Ողբերգություն է, բայց փաստ։ Մեղավորը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ Արևմուտքը, առավել ևս՝ ոչ էլ գազազած ու իրար դեմ դուրս եկած ժողովուրդն ու «Բերկուտը»։
Մեղավորը նրանք են, ովքեր, իշխանությամբ բթացած, «վարի էին տալիս» պետությունը։ Իհարկե, Յանուկովիչը դա չէր ուզում, դա չէր ուզում նաև Ուկրաինայի իշխող կուսակցությունը։ Բայց նրանց ուզելն այլևս ոչինչ չի նշանակում։ Դա ավելի վաղ էր սկսվել, երբ կտրվեցին իրականությունից։
Ուկրաինական սցենարը Հայաստանում պետք է բացառել։ Մենք ներքին թշնամի երբեք չենք ունենա։ Բայց մենք ունենք արդարության նույնպիսի ընդգծված բացակայություն ու նույնպիսի, իրականությունից կտրված, սեփական ընչաքաղցությունից բթացած իշխանություն։ Այն պե՛տք է հեռանա, խաղաղ հեռանա...
Վախթանգ Մարգարյան