Վահագն Խաչատրյան. «Մենք թաղվել ենք անկման մեջ և ավելի կխորանանք»
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «2014 թվականի համար ՀՀ կառավարությունը նախատեսել էր մոտ 7 տոկոս տնտեսական աճ։ Սա, հաշվի առնելով նախորդ տարիների տնտեսական ցուցանիշները, չափից դուրս լավատեսական թիվ է: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը թերթի հետ զրույցում նշեց, որ տնտեսական ակտիվության, աշխուժության որևէ նախադրյալ չի տեսնում։
«Անհնար է։ Ընդհակառակը` գնալով ավելի վատ է լինելու։ Տնտեսության կենսունակության համար անհրաժեշտ մեխանիզմները այլևս դադարել են աշխատել։ Պատկերավոր ասած` վառելիքն է ավարտվել, քսայուղեր չկան, խթանիչ այլ միջոցներ չեն օգտագործվում, որ տնտեսության այդ շարժիչը սկսի աշխատել։ Մենք թաղվել ենք անկման մեջ և ավելի կխորանանք, քանի դեռ համակարգի ամբողջ տրամաբանությունը, բովանդակությունը չի փոխվել։ Այս համակարգը ամբողջությամբ իրեն սպառել է։ Այն, ինչ հնարավոր է, քամում է։ Վերջին քայլը հենց կուտակային համակարգի ներմուծումն էր։ Ինչ-որ տեղ ֆինանսական ռեսուրսներ տեսան, որոնք քաղաքացիները հնարավորություն ունեին սեփական հայեցողությամբ օգտագործել, հիմա դրանից էլ են զրկում։ Մեզ լրացուցիչ թթվածին է պետք, որն այս համակարգը չի տալիս։ Թթվածին, որից կօգտվեն բոլորը։ Խոսքը մի 10 տոկոսի կամ 10 հոգու մասին չէ»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Վահագն Խաչատրյան. «Մենք թաղվել ենք անկման մեջ և ավելի կխորանանք»
«2014 թվականի համար ՀՀ կառավարությունը նախատեսել էր մոտ 7 տոկոս տնտեսական աճ։ Սա, հաշվի առնելով նախորդ տարիների տնտեսական ցուցանիշները, չափից դուրս լավատեսական թիվ է: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը թերթի հետ զրույցում նշեց, որ տնտեսական ակտիվության, աշխուժության որևէ նախադրյալ չի տեսնում։
«Անհնար է։ Ընդհակառակը` գնալով ավելի վատ է լինելու։ Տնտեսության կենսունակության համար անհրաժեշտ մեխանիզմները այլևս դադարել են աշխատել։ Պատկերավոր ասած` վառելիքն է ավարտվել, քսայուղեր չկան, խթանիչ այլ միջոցներ չեն օգտագործվում, որ տնտեսության այդ շարժիչը սկսի աշխատել։ Մենք թաղվել ենք անկման մեջ և ավելի կխորանանք, քանի դեռ համակարգի ամբողջ տրամաբանությունը, բովանդակությունը չի փոխվել։
Այս համակարգը ամբողջությամբ իրեն սպառել է։ Այն, ինչ հնարավոր է, քամում է։ Վերջին քայլը հենց կուտակային համակարգի ներմուծումն էր։ Ինչ-որ տեղ ֆինանսական ռեսուրսներ տեսան, որոնք քաղաքացիները հնարավորություն ունեին սեփական հայեցողությամբ օգտագործել, հիմա դրանից էլ են զրկում։ Մեզ լրացուցիչ թթվածին է պետք, որն այս համակարգը չի տալիս։ Թթվածին, որից կօգտվեն բոլորը։ Խոսքը մի 10 տոկոսի կամ 10 հոգու մասին չէ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: