Կարծիք

21.02.2014 08:54


Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյան

Ըստ ԱՎԾ-ի՝ 2014թ 2013-ի համեմատ տնտեսական աճը 1.8% է։ Ոչ թե 7, ոչ թե 3.5, այլ 1.8%։ Եվ սա պաշտոնական թիվ է։ Իմ տվյալներով` 1993թ սա երկրորդ վատագույն ցուցանիշն է վերջին 21 տարիներին։ Ավելի վատ միայն 2009-ի հունվարին էր՝ -0.7%։ Տնտեսության այս ողորմելի վիճակին զուգահեռ ծաղկում է ֆինանսական ոլորտը։ Օրինակ, 2013-ին ՀՀ բանկային համակարգն իր շահույթը 2012-ի համեմատ ավելացրել 65%-ով, դրանից մեկ տարի առաջ այդ թիվը շուրջ 80 տոկոս էր։ 2009-ին, երբ տնտեսության անկումը կազմեց -14.1% (ըստ վարչապետի - 18.5%) բանկերի շահույթի հավելաճը կազմեց 53.5%։ Հիմա ինչ եմ ասում։ Հանկարծ նախագահը վարչապետի հրաժարականը չպահանջի։ Դա որ գնաց ի՞նչ ենք անելու։ Բայց ինչ որ մեկը պետք է հրաժարական տա։ Գուշակեք ո՞վ։

Հրանտ Բագրատյան

Այս խորագրի վերջին նյութերը