Քաղաքական

20.02.2014 13:53


Ոչիշխանական ուժերը «և՛, և՛»–ի մասին անեկդոտ են պատմել ու սկսել քննարկումը

Ոչիշխանական ուժերը «և՛, և՛»–ի մասին անեկդոտ են պատմել ու սկսել քննարկումը

ԱԺ–ում՝ ՀՅԴ խմբակցության աշխատասենյակում, մեկնարկել է ոչիշխանական 4 խմբակցությունների հերթական համատեղ նիստը։ Այս անգամ ևս այն ընթանում է փակ: Քննարկմանը մասնակցում են ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից` Թևան Պողոսյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը:

Մինչ քննարկումը սկսելը նրանք մի անեկդոտ են պատմել.

«Ամուսինը կնոջն ասում է՝ այ կնի՞կ, դեմքիդ արտահայտությունդ էս քանի օրը դուրս չի գալիս. կա՛մ դու ինձ դավաճանել ես, կա՛մ պատրաստվում ես: Կինն էլ՝ ինչի՞ կա՛մ, կա՛մ. և՛, և՛»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը