Վարդան Բոստանջյան. «Բրայզային ես համարում եմ ոչ անաչառ մարդ»
-Բրայզային ես համարում եմ ոչ անաչառ մարդ,- մեկնաբանելով օրերս Ծաղկաձորում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի արած հայտարարությունները՝ «7օր»-ին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը՝ ավելացնելով.
-Մ. Բրայզան ինձ ոչ դուրեկան անձնավորություն է, և ես երբևիցե ինձ չեմ ծանրաբեռնում վերլուծելու, իմաստավորելու նրա կարծիքները։
Վ. Բոստանջյանը նաև նշել է, որ չի կարող ասել՝ Մ. Բրայզայի մատնանշած քայլերը Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցությունների սեղանին դրվա՞ծ են, թե՞ ոչ.
-Ոչ միայն ես, բազմաթիվ մարդիկ տեղյակ չեն, թե բանակցություններում ի՞նչ կետեր կան կամ չկան։
Մ. Բրայզայի խոսքերը մեկնաբանելու համար «7օր»-ը դիմել է նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին։ Այս հարցին նա դժվարացել է պատասխանել։

7or.am