Կարծիք

19.02.2014 23:02


Փուչիկ Կարենը մոռացել է, որ հենց Սերժ Սարգսյա՛նն է 10 զոհի գնով զավթել նախագահի աթոռը

Փուչիկ Կարենը մոռացել է, որ հենց Սերժ Սարգսյա՛նն է 10 զոհի գնով զավթել նախագահի աթոռը

Փուչիկ Կարենը մոռացել է, որ հենց Սերժ Սարգսյա’նն է 10 զոհի գնով զավթել նախագահի աթոռը:

Համաձայնվեք, որ անհեթեթություն կլիներ ֆաշիստներից լսել հրեաների կյանքի և իրավունքների պաշտպանության մասին դասախոսություններ: Նույնքան անհեթեթություն է, երբ ՀՀԿ-ականները և Սերժ Սարգսյանի զանազան այլ դհոլներ ընդհանրապես խոսում են մարտի 1-ի մասին:

Հիշեցնեմ հատկապես չհասկացող Կարեններին, որ 2008 թվականին մարտի 1-ի 10 զոհերի գնով ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը զավթեց ՀՀ նախագահի աթոռը: Հիշեցնեմ ևս մեկ կարևոր փաստ` այդ ժամանակ ընդունված Հատուկ դրության մասին օրենքի համաձայն ՀՀ վարչապետն էր պատասխանատու երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար:

Հասկանալի է, որ իշխանությունները սարսափած են մարտի 1-ի գալիք հանրահավաքից, բայց գոնե մեկ-մեկ մտածեք, թե ինչ եք խոսում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը