Պետերբուրգում Փարաջանովին նվիրված կինոֆորում և ցուցահանդես է բացվել
Սանկտ Պետերբուրգում ընթացող «Open Cinema» կարճամետրաժ ֆիլմերի և անիմացիաների 5-րդ միջազգային կինոփառատոնը նվիրվել է հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի գործունեությանը։
2009թ. կլրանար նրա 85-ամյակը։ Կինոֆորումին տրամադրվել է միանգամից երկու հրապարակ՝ Կինոյի տունը և Պետրոպավլովյան ամրոցը, որտեղ Երևանի՝ Փարաջանովի անվան տուն թանգարանից բերված ցուցանմուշներով բացվել է յուրահատուկ ցուցահանդես։
Ռեժիսոր-սցենարիստի բոլոր ժապավեններն արժանացել են մրցանակների։ Հենց առաջին՝ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը նկարահանվել է 1964 թ., նրան հռչակ է բերել։ Բայց եղել է նաև ժամանակ, երբ Փարաջանովին թույլ չեն տվել աշխատել կինոյում։ Հենց այդ ժամանակ է նա սկսել ստեղծել իր անշարժ ֆիլմերը (այդպես նա անվանում էր իր կոլաժները)։ Ցուցադրությանը ներկայացված են Փարաջանովի աշխատանքները, ինչպես նաև վարպետի ինքնադիմանկարները։

Ըստ «BBC»-ի