Լրահոս

19.02.2014 16:42


Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության պարզաբանումը

Մամուլում հրապարակված «ՃՈ-ն տուգանել է մահացած անձանց» հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանությունը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով որոշումները կայացնում է Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում գրանցված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ որոշում է կայացվել մահացած անձի անվամբ, ապա պատճառը տվյալ տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգի կողմից (իսկ եթե տրանսպորտային միջոցն օտարվել է, ապա այն ձեռք բերող անձի կողմից) տրանսպորտային միջոցը սահմանված կարգով գրանցման (վերահաշվառման) չներկայացնելն է, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում տրանսպորտային միջոցը մնացել է գրանցված մահացած անձի անվամբ:

Քաղաքացիներին կրկին կոչ ենք անում լրատվամիջոցներով մեղադրական տեղեկատվություն տարածելուց առաջ ճշտել այդ տեղեկատվության իսկությունն ու բուն պատճառը, առավել ևս, որ հաճախ պատճառը հենց քաղաքացիների կողմից պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է:

Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը