Քաղաքական

19.02.2014 15:24


Ֆիննախն ասել է, որ կուտակայինները գանձած և չփոխանցած գործատուներին կպատժեն

Ֆիննախն ասել է, որ կուտակայինները գանձած և չփոխանցած գործատուներին կպատժեն

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեկնաբանել է նախարարության վերջին պարզաբանումը՝ կուտակային վճարները ֆիննախում բացված հատուկ գանձապետական հաշվին փոխանցելու մասին։ Նախարարն ասել է, որ այսօրվա դրությամբ՝ գործատուների ճնշող մեծամասնությունը պարտադիր կուտակային գանձումները կատարել է, բայց ՍԴ աշխատակարգային որոշման պատճառով փոխանցումները չի կատարել։

–Հարց է առաջանում՝ ի՞նչ է նշանակում, որ գործատուն պահել է, բայց չի վճարել: Նշանակում է՝ գործատուն տոկոս է աշխատում այդ պահումներից։ Իսկ եթե այդ պահումները փոխանցվեին, այդ նույն տոկոսը կստանային աշխատակիցները: Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության՝ աշխատողի ու պետության կողմից,-հայտարարել է նախարարը:

Նա նաև ավելացրել է, որ աշխատակիցն իր գործատուից իրավունք ունի պահանջել գումարը և նրան պատասխանատվության կանչել գումարները գանձելու և իր հաշվին պահելու համար։

–Պետությունը ևս հետևողական է լինելու, որ գործատուները չպահեն այդ գումարները և փորձեն եկամուտներ ստանալ դրանցից։ Այս դեպքում գումարները մուտք կգործեն ոչ թե պետական բյուջե, այլ կգնան աշխատակիցների հաշիվներին,-նշել է Դ. Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը