Կարծիք

19.02.2014 13:20


«ՍԴ–ն պարտավոր է արհամարհել կառավարությանը»

«ՍԴ–ն պարտավոր է արհամարհել կառավարությանը»

Այսօր առավոտյան հեռուստաալիքներից մեկով Ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի հայտարարությունն էին հնչեցնում, որում կոչ էր արվում գործատուներին մինչև փետերվարի 19-ը պետական գանձապետական հաշվին փոխանցել կուտակային կենսաթոշակի պահումները:
Հարկադրանքով, վերջնագրերով, տարատեսակ ակտերի և տույժ-տուգանքների միջոցով գումար հավաքելու՝ Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի գործելաոճը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեն փուչիկ է: Եվ որպեսզի այդ փուչիկը չպայթի, օգտագործելու են բոլոր միջոցներն և լծակները պլանավորած գումարները հավաքելու համար: Հաշվի առնելով կառավարության արհամարհանքը ՍԴ որոշումների և հայտարարությունների նկատմամբ՝ ՍԴ–ն պարտավոր է արհամարհել կառավարությանն ու մերժել կուտակային թալանի մեխանիզմը:

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը