ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի «թունդ հայրենասիրական» ելույթը և Իլհամ Ալիևի դեմ հնչած խոսքը բավական ուշագրավ էր։ Ալիևին քննադատելով՝ նա յուրօրինակ ինքնագնահատական տվեց։
«Մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է: Փող և մարդասպանություն. ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ և աշխարհի հետ հարաբերվելիս»,– մասնավորապես նշել էր Սարգսյանը՝ գնահատելով Ալիևի քաղաքականությունը։
Ինչպիսի՜ դիպուկություն, ինչպիսի՜ խորհրդանշական բառեր։ Փող և մարդասպանություն ... Սերժ Սարգսյանի ամբողջ կարիերան զուգահեռվել է փողի ու մարդասպանության հետ։
Այո՛, մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է։ Այդ փաստարկի շնորհիվ Սերժ Սարգսյանը, օրինակ, 2008թ. դարձավ նախագահ։ Հետագայում, անշո՛ւշտ, նրա աթոռի համար սպանություններ չպահանջվեցին։ Մարդասպանությամբ զբաղվում էին Սերժի գաղափարակից ընկերները կամ նրանց ենթակաները։ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները զինվորական բժշկին սպանեցին «Հարսնաքարում», իսկ մեկ այլ զինվորականի վիրավորեցին ու նրա եղբորը սպանեցին Սերժի մեկ այլ թիմակցի՝ Սուրիկ Խաչատրյանի տան բակում։
Ինչ մնում է փողին, ապա Սերժ Սարգսյանը սաշիկապատել է ՀՀ տնտեսությունը։«Մարդը փայի մեջ»,– ինչպես ճիշտ նկատել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Սաշիկի մասով։
Փող և մարդասպանություն։ Ահա՛ այն գործիքները, որոնք օգնում են Սերժ Սարգսյանին ՀՀ քաղաքացիների հետ հարաբերվելիս։
Սերժ Սարգսյանին մարտի 1–ից հետո մարդասպանություն այլևս պետք չեկավ։ Նա որոշեց բարոյապես սպանել մարդկանց և քաղաքական նեկրոֆիլիայով զբաղվել։ Սերժի հպատակության տակ անցան քաղգործիչներ, լրատվամիջոցներ, «փորձագետ» կոչվածներ, «թունդ ընդդիմադիրներ», բանդաներ և այլք։
Սերժ Սարգսյանը փողով ձայն, հաճախորդ և պատիվ է գնում։ Ու որպեսզի այդ փողը հերիքի, և իր ախորժակը բավարարվի, նա որոշել է մտնել բոլորի ու յուրաքանչյուրի գրպանը։ Պարտադիր կուտակայինը բոլշևիկյան կուլակաթափությունից ոչնչով չի տարբերվում։ Կողմերը գիտեն (ախմախ չեն), թե ինչ են ուզում։
Սերժ Սարգսյանին «երկար» և էժան փողեր են պետք։ ՀՀ քաղաքացիներն էլ չեն ուզում «երկար» և էժան փողերը տալ «գելի բերան»։ Ի՞նչ է՝ իրենք չգիտե՞ն, թե ինչպես տնօրինել սեփական փողերը։ Իհա՛րկե գիտեն։
Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների փաստարկն այն է, որ եթե իրենց չեն վստահում, ապա թող հանգիստ լինեն, քանզի այդ փողը տասնամյակներ անց, «Էշ մի սատկի, գարուն կգա» ծրագրի շրջանակներում, վերադարձնելու են այլ իշխանավորներ։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն ուզում է ապագայից էլ հարկ վերցնել՝ ական դնելով մեր պետության տակ։
Փող և սպանություններ։ Ահա՛ Սերժ Սարգսյանի հենարանը։ Եվ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. նա այդ ամենի համար մեղադրում է մարդասպան ու թալանչի Ալիևին։
Փող և սպանություններ։ «Վերջի բոլշևիկի» վերջին փաստարկը, որը բումերանգի էֆեկտ է ունենալու։
Փող և մարդասպանություն
ԵԿՄ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի «թունդ հայրենասիրական» ելույթը և Իլհամ Ալիևի դեմ հնչած խոսքը բավական ուշագրավ էր։ Ալիևին քննադատելով՝ նա յուրօրինակ ինքնագնահատական տվեց։
«Մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է: Փող և մարդասպանություն. ահա այս երկու փաստարկներն են, որ բերում է հակառակորդը մեզ և աշխարհի հետ հարաբերվելիս»,– մասնավորապես նշել էր Սարգսյանը՝ գնահատելով Ալիևի քաղաքականությունը։
Ինչպիսի՜ դիպուկություն, ինչպիսի՜ խորհրդանշական բառեր։ Փող և մարդասպանություն ... Սերժ Սարգսյանի ամբողջ կարիերան զուգահեռվել է փողի ու մարդասպանության հետ։
Այո՛, մարդասպանությունը բանավեճի մեջ վերջին փաստարկն է։ Այդ փաստարկի շնորհիվ Սերժ Սարգսյանը, օրինակ, 2008թ. դարձավ նախագահ։ Հետագայում, անշո՛ւշտ, նրա աթոռի համար սպանություններ չպահանջվեցին։ Մարդասպանությամբ զբաղվում էին Սերժի գաղափարակից ընկերները կամ նրանց ենթակաները։ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները զինվորական բժշկին սպանեցին «Հարսնաքարում», իսկ մեկ այլ զինվորականի վիրավորեցին ու նրա եղբորը սպանեցին Սերժի մեկ այլ թիմակցի՝ Սուրիկ Խաչատրյանի տան բակում։
Ինչ մնում է փողին, ապա Սերժ Սարգսյանը սաշիկապատել է ՀՀ տնտեսությունը։ «Մարդը փայի մեջ»,– ինչպես ճիշտ նկատել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Սաշիկի մասով։
Փող և մարդասպանություն։ Ահա՛ այն գործիքները, որոնք օգնում են Սերժ Սարգսյանին ՀՀ քաղաքացիների հետ հարաբերվելիս։
Սերժ Սարգսյանին մարտի 1–ից հետո մարդասպանություն այլևս պետք չեկավ։ Նա որոշեց բարոյապես սպանել մարդկանց և քաղաքական նեկրոֆիլիայով զբաղվել։ Սերժի հպատակության տակ անցան քաղգործիչներ, լրատվամիջոցներ, «փորձագետ» կոչվածներ, «թունդ ընդդիմադիրներ», բանդաներ և այլք։
Սերժ Սարգսյանը փողով ձայն, հաճախորդ և պատիվ է գնում։ Ու որպեսզի այդ փողը հերիքի, և իր ախորժակը բավարարվի, նա որոշել է մտնել բոլորի ու յուրաքանչյուրի գրպանը։ Պարտադիր կուտակայինը բոլշևիկյան կուլակաթափությունից ոչնչով չի տարբերվում։ Կողմերը գիտեն (ախմախ չեն), թե ինչ են ուզում։
Սերժ Սարգսյանին «երկար» և էժան փողեր են պետք։ ՀՀ քաղաքացիներն էլ չեն ուզում «երկար» և էժան փողերը տալ «գելի բերան»։ Ի՞նչ է՝ իրենք չգիտե՞ն, թե ինչպես տնօրինել սեփական փողերը։ Իհա՛րկե գիտեն։
Սերժ Սարգսյանի ու նրա թիմակիցների փաստարկն այն է, որ եթե իրենց չեն վստահում, ապա թող հանգիստ լինեն, քանզի այդ փողը տասնամյակներ անց, «Էշ մի սատկի, գարուն կգա» ծրագրի շրջանակներում, վերադարձնելու են այլ իշխանավորներ։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն ուզում է ապագայից էլ հարկ վերցնել՝ ական դնելով մեր պետության տակ։
Փող և սպանություններ։ Ահա՛ Սերժ Սարգսյանի հենարանը։ Եվ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. նա այդ ամենի համար մեղադրում է մարդասպան ու թալանչի Ալիևին։
Փող և սպանություններ։ «Վերջի բոլշևիկի» վերջին փաստարկը, որը բումերանգի էֆեկտ է ունենալու։
Կարեն Հակոբջանյան