Լրահոս

10.08.2009 13:35


Էդուարդ Շարմազանով. «Բրայզան առաջին անգամ չէ՝ նման հակասական հայտարարություններով է հանդես գալիս»

Էդուարդ Շարմազանով. «Բրայզան առաջին անգամ չէ՝ նման հակասական հայտարարություններով է հանդես գալիս»

-Խոսքի ազատություն է։ Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը,- «7օր»-ին ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով օգոստոսի 7-ին Ծաղկաձորում կազմակերպված երիտասարդական համաժողովում հնչեցված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունները։ Է. Շարմազանովը նշել է, որ Մ. Բրայզան առաջին անգամ չէ՝ նման հակասական հայտարարություններով է հանդես գալիս , սակայն իր համար ամենակարևորը ի՛ր հասարակության, ի՛ր երկրի նախագահի կարծիքն է.

-Թե՛ հասարակության, թե՛ իշխանությունների կարծիքը մեկն է՝ ԼՂ-ն չի՛ կարող ունենալ ավելի ցածր կագավիճակ, քան ունի այսօր, և խնդրի գլխավոր հարցը ԼՂ-ի կարգավիճակն է՝ ԼՂ-ը չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում։ Ավելին, ԼՂ-ի ժողովուրդն իր պայքարի արդյունքում հաջողությամբ հաղթել է Ադրբեջանի կողմից սկսած ագրեսիոն պատերազմում, ամրագրել է իր անկախությունը միջազգային բոլոր նորմերին համապատասխան և այսօր էլ շատ ավելի ժողովրդավարական ինստիտուտներով զարգացած երկիր է, քան նույն Ադրբեջանի հանրապետությունը։

Է. Շարմազանովն ավելացրել է, որ այս դիրքորշումը ՀՀԿ-ն դեռ 1990-ականների սկզբից է ներկայացրել, և այսօր մնում է նույն կարծիքին։ Այն, որ առաջնայինը ԼՂ-ի կարգավիճակի հարցն է, Է. Շարմազանովի խոսքերով, միջազգային բոլոր ատյաններում և յուրաքանչյուր բանակցությունից առաջ և հետո ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հայտնել է.

-Մեզ համար շատ ավելի կարևոր է մեր երկրի ղեկավարության կարծիքը, իսկ վերջինը շատ ամուր, հստակ և ուղիղ է։ Ավելին, որևէ մեկը թող իրեն հանրապետականներից ավելի հայասեր, հայրենասեր, ազգասեր չհամարի։ Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր անցել են այդ պատերազմի ճանապարհով՝ հանրապետության նախագահից սկսած, վերջացրած ամենավերջին զինվորով, շահագրգռված են, որ այս խնդիրը լուծվի։ Չեմ կարծում, որ այստեղ պետք է պղտոր ջրում ձուկ որսալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը