Ն. Զոհրաբյան. «ԲՀԿ-ն կմիանա մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությանը»
«Այո, եթե մեր գործընկեր ՀԱԿ-ը նման նախաձեռնությամբ հանդես գա, ապա ԲՀԿ-ն՝ որպես նախագծի համահեղինակ, կմիանա: Մեզ համար շատ կարևոր է, որ ստեղծվի մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե առաջիկա քառօրյա նիստում ՀԱԿ-ը հանդես կգա նման հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ, և ԱԺ ոչիշխանական ուժերը կմիանան դրան:
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ ԲՀԿ-ն կարևորում է հանձնաժողովի ստեղծումը՝ շատ հարցերի պատասխաններ ու պարզաբանումներ ստանալու ակնկալիքով ու, մասնավորապես, տասը մահվան դեպքերի հետ կապված:

Մանրամասները՝ Panorama.am–ում։