Լրահոս

19.02.2014 11:19


Հանրապետության մի շարք վայրերում թույլ ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք վայրերում թույլ ձյուն է տեղում

Փետրվարի 19–ին, ժամը 10:00–ի դրությամբ, Արթիկի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Սիսիանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում:
Արագածոտնի մարզի Օհանավան-Ռյա Թազա ճանապարհահատվածը պատված է մերկասառույցով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը