Լրահոս

19.02.2014 11:06


Արմինե Ամիրյան

Արմինե Ամիրյան

Նա, ով փորձում է պառակտել ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան, դավաճան է և Սերժ Սարգսյանի խամաճիկը։

Նույնիսկ անզեն աչքով երևում է, որ գնում է հասարակական և քաղաքական լայն ուժերի համախմբումը: Պարզ է, որ այս ամենը դուր չի գալիս իշխանություններին, և նրանք ամեն բան անելու են այդ համախմբման պրոցեսը վիժեցնելու և ոչ իշխանական ուժերին պառակտելու համար: Եւ այդ նպատակներին հասնելու համար իշխանությունները գործի են դնում իրենց բոլոր խամաճիկներին: Բոլոր այն անձինք, ուժերը, թերթերը, կայքերը, վերլուծաբաններն ու այլք, ովքեր կփորձեն վիժեցնել համախմբման պրոցեսը, ուղղակի դավաճաններ են և Սերժի ստրուկները:

Իշխանափոխությունն ինչ-որ մեկի անձնական ցանկությունը չէ. այն ժամանակի հրամայականն է, երկրի անվտանգությունը և ամբողջականությունը ապահովելու միջոց: Նրանք, ովքեր կխոչընդոտեն համախմբմանը, ուղղակիորեն կնպաստեն երկրի թուլացմանը:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը