Լրահոս

19.02.2014 09:49


Պատահար Նոր Նորքում. կա 3 զոհ

Պատահար Նոր Նորքում. կա 3 զոհ

Այսօր՝ ժամը 05.42-ին, ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Դավիթ Բեկ փողոցի թիվ 222 հասցեում գտնվող «Ար դելիկատես» ՍՊԸ-ի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել մոտ 40 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված վարորդի և ուղևորի դիերը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը