Արագածոտնի մարզից օգոստոսի 8-ին հայտնել են, որ Ծաղկահովիտ, Ալագյազ, Ամրե Թազա, Բերքառատ, Գեղադիր, Ճարճակիս, Շենկան, Նորաշեն, Հնաբերդ, Գեղաձոր, Գեղարոտ, Ծիլքար, Ջամշլու, Ռյա Թազա, Սիփան, Վարդաբլուր, Օրթաճյա, Մելիք, Սվաշեն և Սանգյառ գյուղական համայնքներում տեղացել է ուժեղ կարկուտ, իսկ Միրաք գյուղում նաև ուժեղ քամու հետևանքով շրջվել են ծառեր, էլեկտրական հենասյուներ, և համայնքը հոսանքազրկված է:
Վնասի հետևանքները ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, որն այցելելով Միրաք գյուղ պարզել է, որ վնասվել է 33 սեփական տան տանիք, կոտրվել են ապակիներ, իսկ մի շարք տներում՝ նաև տան գույքը:
Պատճառված վնասը կազմել է շուրջ 10,5 մլն դրամ, իսկ վնասված տների բնակիչները՝ մնացել են անօթևան:
ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, ՀՓԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանի հրամանով հատուկ փրկարարական, Ծաղկահովիտի և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատները մեկնել են Միրաք գյուղ՝ վրանային ավան կազմակերպելու համար:
Միրաք գյուղ են մեկնել նաև ՀՓԾ տնօրեն ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, փ/ծ գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանը, ՀՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ս. Ազարյանը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Շ. Շամիրյանը:
Փրկարարները գյուղում տեղադրել են 5 վրան:
Նույն օրը Տավուշի մարզում տեղացած խոշոր կարկուտից (մոտ 3 սմ տրամագծով) և ուժեղ քամուց տուժել են մարզի Սև Քար գյուղական համայնքի ցանքատարածքները: Քամին վնասել է անտառտնտեսության շենքի և մի շարք անասնապահական ֆերմաների տանիքները:
Վնասի չափերը պարզելու նպատակով Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով:
Կարկուտը մարդկանց թողել է անօթևան

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին