Կարծիք

19.02.2014 01:50


ՀՀԿ–ն ղեկավարում է բնույթով բոլշևիկ, տիտղսով՝ «Վերջին բոլշևիկ», թղթով` «նժդեհական» Սերժ Սարգսյանը

ՀՀԿ–ն ղեկավարում է բնույթով բոլշևիկ, տիտղսով՝ «Վերջին բոլշևիկ», թղթով` «նժդեհական» Սերժ Սարգսյանը

ՀՀԿ-ն թե՛ բովանդակությամբ, թե՛ ֆորմալ տեսանկյունից տիպիկ բոլշևիկյան կուսակցություն է, որը ղեկավարում է բնույթով բոլշևիկ, տիտղսով՝ «Վերջին բոլշևիկ», թղթով` «նժդեհական» Սերժ Սարգսյանը:

Ինչպես Ազատիչը, այնպես էլ նրա համար «վիզ դնողները» չունեն հստակ սկզբունքներ և արժեհամակարգ: Նրանք խոսում են քաղաքակիրթ բանավեճի մասին, սակայն իրենց ընդդիմադիրների դեմ գալիս են փողոցային ոճով հաշվեհարդար տեսնելու: Ապա հայտարարում են, որ դա ոչ թե քաղաքական այլ կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպ է, ու փարձում են «լավ տղու» սկզբունքներով որոշել, թե ով էր ճիշտ և ով սխալ այդ կռվում: Ապա այդ նույն «լավ տղերքը» իրենց հայտարարած կենցաղային կռվից հետո ոստիկանական բաժանմունքում էջերով գրում են՝ «լավ տղու» տեսնակյունից՝ «գորՁ են տալիս»:
Ինչքան Սերժ Սարգսյանն է «նժդեհական», նույնքան էլ նրա կուսակիցներն են «լավ տղա»:

Տաթևիկ Պողպատյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը