Լրահոս

18.02.2014 18:51


Մահվան ելքով վրաերթեր Սևանի խճուղում և Վեդի-Վանաշեն ճանապարհին

Մահվան ելքով վրաերթեր Սևանի խճուղում և Վեդի-Վանաշեն ճանապարհին

Փետրվարի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևանի խճուղու ռեստորանային համալիրի մոտ վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված կնոջ, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Վանաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1930 թ. ծնված Հայկ Մկրտչյանին, որը տեղում մահացել է:
Նույն ժամանակահատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել դեպքի վայրում գտնվող «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը