Լրահոս

18.02.2014 17:31


Մահացել է Ցեղասպանությունը վերապրած ու Իտալիայում հանգրվանած վերջին հայը

Մահացել է Ցեղասպանությունը վերապրած ու Իտալիայում հանգրվանած վերջին հայը

Փետրվարի 16-ին մահացել է Ցեղասպանությունը վերապրած Սերջիո (Սարգիս) Մուշեղյանը, որը բնակվում էր Իտալիայի Կալաբրիա նահանգում: Նա 98 տարեկան էր:

Ինչպես PanARMENIAN.Net–ին ասել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Սարգիս Մուշեղյանը ծնվել է 1916-ի նոյեմբերին: Նրան փրկել են իտալացի միսիոներները, երբ նա 4 տարեկանում անտուն ու անօթևան ապրում էր Կոստանդնուպոլսի փողոցներում: Նրան տարել են Իտալիա, որտեղ էլ ապրել է կյանքի մեծ մասը՝ Ապուլիայի ու Կալաբրիայի միջև, որտեղ և մահացել է:

Մուշեղյանի մահախոսականում Կալաբրիայի քաղաքապետ Անտոնիո Կառլոմագնոն նրան անվանել է «մեծ արժանապատվությամբ ու բարձր բարոյականությամբ օժտված մարդ»:

«Մեր համայնքը պատիվ է ունեցել հանդիպելու Սարգիսի հետ հայ ժողովրդի մեծ ողբերգության զոհերի հիշատակության օրը: Հայ ժողովուրդը մինչ օրս դեռ սպասում է պատմական արդարության: Մենք պատիվ ունեցանք հանդիպելու Մուշեղյանի և նրա ժողովրդի պատմությանը»,- ասել է քաղաքապետ Անտոնիո Կառլոմագնոն:

Մանրամասները՝ PanARMENIAN.Net–ում։

Այս խորագրի վերջին նյութերը