Կարծիք

18.02.2014 17:00


«ԲՀԿ-ի համագումարի ելույթի մեսիջն իշխանափոխությունն էր»

«ԲՀԿ-ի համագումարի ելույթի մեսիջն իշխանափոխությունն էր»

Փաստորեն, իշխանությունները մարազմի մեջ են հայտնվել ԲՀԿ-ի 7-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո, որն ուղղված էր իշխանափոխությանը: Իշխանություններին հայացք գցելով՝ պարզ երևում է, որ նրանց բուրգից մնացել են փշուրներ, և ամենաուժեղ դղրդյունի դեպքում այն մաս-մաս կլինի: Այստեղ կարևոր է ժողովրդի կամքը, որ պետք է խորապես գիտակից լինի ու հասկանա՝ բոլորս միահամուռ կերպով պետք է գործող ռեժիմից թողնենք միայն «ռ» տառը: Ժողովրդի ամենաուժեղ ճնշման դեպքում իշխանություններից որևէ հուշ չի մնա: Կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ պետք է ուժերը կոնսոլիդացնենք մեկ հարցի շուրջ՝ իշխանափոխության: Բոլորի համար ամեն ինչ պարզ և հստակ էր՝ ԲՀԿ-ի համագումարի ելույթի մեսիջն իշխանափոխությունն էր:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը